Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վիրավորները ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 232-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1982 թ.) և «ՎԱԶ-2102» մակնիշի (վարորդը՝ Ս. Փ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ս. Փ.-ն և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Գ.-ն (ծնված 1989 թ.), ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս