Բաժիններ՝

Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 280-ը

Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը դեկտեմբերի 24-ի առավոտվա դությամբ հասել է 281-ի, տուժածների թիվը գերազանցել է հազարը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տարերային աղետների ազգային վարչության ներկայացուցիչ Սութոփո Փուրվո Նուգրոհոն:

Նրա խոսքով՝ եւս 57 մարդ համարվում է անհայտ կորած: Սակայն, իշխանությունների գնահատումներով՝ զոհերի եւ տուժածների թիվը կաճի: Ավելի վաղ տեղեկացվել էր 222 զոհվածների եւ 840 վիրավորների մասին: Ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արեւմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են ենթարկվել Անիերի եւ Թանժունգ Լեմունգի գոտիները՝ Անաք Կրակատաու հրաբխի մերձակայքում: Իշխանությունները կարծում են, որ ցունամիի պատճառը հրաբխի ժայթքումն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս