Բաժիններ՝

Սպառնացել էր տաքսիսիտին ու փախուստի դիմել

Նոյեմբերի 23-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ տաքսու վարորդ է, և ուղևորը իրենից 5000 դրամ է վերցրել, ապա սպառնացել, որ դանակով կհարվածի և դիմել է փախուստի:

Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Տուժողի նշած վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ տաքսիստը, ժամը 00.30-ի սահմաններում անծանոթ երիտասարդին տեղափոխել է Այնթապ գյուղ։ Ուղևորի խնդրանքով կանգնել է ճամփեզրի սուպերմարկետներից մեկի մոտ։ Մոր համար դեղ գնելու պատրվակով ուղևորը վարորդից 5000 դրամ էր վերցրել՝պայմանով, որ վարձավճարի հետ կվերադարձնի։ Հասնելով Այնթապ, հրաժարվել էր վերադարձնել գումարն ու վճարել ծառայության համար, վիճաբանել էր տաքսիստի հետ և սպառնացել, որ կվնասի:

Տուժած վարորդը հրավիրվեց ոստիկանություն և հաղորդում տվեց։
Նոյեմբերի 27-ին դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ ծավալուն միջոցառումներ։ Ոստիկաններին բարդ աշխատանք էր սպասում, քանի որ տուժողը չէր մտաբերում ստույգ վայրը, որտեղ իջեցրել էր ուղևորին։ Չնայած այդ ամենին, դեկտեմբերի 17-ին, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկաների գործադրած ջանքերը հաջողությամբ պսակվեցին։

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարուակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս