Ամերիկացի սենատորներն անհանգստացած են Պենտագոնի ղեկավարի առաջիկա պաշտոնաթողության լուրից
ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից մի շարք սենատորներ անհանգստություն են հայտնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթող լինելու որոշման պատճառով: Համապատասխան հաղորդագրությունները նրանք դեկտեմբերի լույս 21-ի գիշերը հրապարակել են Twitter-ի՝ իրենց էջերում։
«Դա սարսափելի է: Մեթիսը կայունության կղզյակ էր (ԱՄՆ-ի նախագահ) Դոնալդ Թրամփի վարչակազմի քաոսի մեջ»,- գրել է սենատոր Մարկ Ուոռները (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից):
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին, որը Մեթիսին համարել է «սփոփանք շատերի համար, ովքեր անհանգստացած են այն բանից, թե ինչ ուղի կընտրի Թրամփի վարչակազմը»: «Այժմ մենք բոլորս պետք է անհանգստացած լինենք»,- նշել է նա:
Կոնգրեսի վերին պալատի անդամ Մարկո Ռուբիոյի (հանրապետական Ֆլորիդայի նահանգից) խոսքով՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողությունը «միանգամայն պարզորոշ ցույց է տալիս, որ (ԱՄՆ-ին) սպասում են մի շարք լուրջ քաղաքական սխալներ, որոնք սպառնալիքի տակ կդնեն մեր երկիրը, վնաս կհասցնեն մեր դաշնակիցներին եւ կընդլայնեն հակառակորդների հնարավորությունները»:
«Շատ տխրեցի՝ իմանալով գեներալ Մեթիսի պաշտոնաթողության մասին»,- իր հերթին գրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինայի նահանգից), հաղորդել է ՏԱՍՍ-ը: