Բաժիններ՝

Սպիտակ տունը մեկնաբանել է Մեթիսի պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյս Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը:

Սանդերսն ասել է, որ «նախագահը (Թրամփը) եւ (պաշտպանության) նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը, բայց նրանք նախկինի պես լավ հարաբերություններ ունեն»: Խոսելով Թրամփի եւ Մեթիսի միջեւ տարաձայնությունների մասին՝ Սանդերսը նաեւ ընդգծել է. «Լոկ մեկ մարդու են ընտրել նախագահ եւ գլխավոր հրամանատար, եւ նա Դոնալդ Թրամփն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս