Բաժիններ՝

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 20-ին վառեց Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառը գրեթե նույնն է՝ միայն լուսային խաղի որոշակի փոփոխությամբ:

Հանրապետության երկրորդ քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Գլխավոր տոնածառի հետ միասին տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:

Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Հրավառություն սպասվում է նաև դեկտեմբերի 31-ին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում:

«2019 թվականին շատ գործ ունենք անելու՝ նույնիսկ զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու. եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33 փողոց, բայց դրանք կառուցվելու են:

Բացի դրանից, ավելանալու է նաև լուսավորությունը, կփորձենք ավելացնել նաև տրանսպորտային միջոցների քանակը, փորձում ենք նաև լավացնել աղբահանությունը, կփորձենք քաղաքը դարձնել տուրիստական այն քաղաքը, որը բոլորս ուզում ենք»,- իր խոսքում նշեց քաղաքապետը՝ չմոռանալով նաև շնորհավորել ողջ հայ ազգին՝ մաղթելով ուրախություն ու երջանկություն 2019 թվականին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս