Կյանքը նման է խաղի. մի մասը գալիս է մրցելու, մյուս մասը՝ առևտուր անելու…
Պյութագորաս. Հին հույն մաթեմատիկոս, փիլիսոփա և միստիկ, պյութագորացիների դպրոցի սկզբնավորող: Ապրել է մ.թ.ա. 570-490թթ.: Ներկայացնում ենք Պյութագորասի 17 իմաստուն միտք-խորհուրդները:
1. Խելամիտ կին, եթե ուզում ես, որ քո ամուսինն իր ազատ ժամանակը քո կողքին անցկացնի, ապա փորձիր այնպես անել, որ ոչ մի ուրիշ տեղ նա չգտնի նույնքան հաճույքներ, դուրեկան պահեր, համեստություն ու քնքշանք:
2. Երջանիկ ապրելու մեծ գիտությունը կայանում է միայն ներկայում ապրելու մեջ:
3. Մեծագույն գործեր արեք՝ չխոստանալով անել մեծագույն գործեր:
4. Եթե կարող ես առյուծ լինել, ապա մի ձգտիր առաջինը լինել փոքր գորշ թռչունների մեջ:
5. Կյանքը նման է խաղի. մի մասը գալիս է մրցելու, մյուս մասը՝ առևտուր անելու, իսկ ամենաերջանիկները՝ նայելու համար:
6. Քեզ համար ընկեր ընտրիր: Դու չես կարող երջանիկ լինել միայնակ: Երջանկությունը երկուսի գործն է:
7. Ինչպես որ հին գինին պիտանի չէ շատ խմելու համար, այնպես էլ կոպիտ վերաբերմունքն է ոչ պիտանի զրույցի համար:
8. Քծնանքը նման է նկարի վրա պատկերված զենքին: Նրան նայելը հաճելի է, իսկ օգուտ չկա:
9. Մի ընկիր երջանկության հետևից: Այն միշտ քո ներսում է գտնվում:
10. Երբ ուզում ես քնել, մի փակիր աչքերդ, քանի դեռ չես վերլուծել անցած օրվա բոլոր արարքներդ:
11. Ոչ ոք չպիտի անցնի չափը ոչ սնվելու և ոչ սնունդի մեջ:
12. Նախ և առաջ մի կորցրու ինքնահարգանքդ:
13. Հարբեցողությունը խելագարության մեջ վարժություններ անելն է:
14. Արձանին նրա տեսքն է գեղեցկացնում, իսկ մարդուն՝ իր արած գործերը:
15. Ընկերների մոտ ամեն ինչ ընդհանուր է, և ընկերությունն ինքնին հավասարություն է ենթադրում:
16. Հեռանալիս հետ մի նայիր:
17. Ինչ էլ որ քո մասին մտածեն, արա այն, ինչն արդար ես համարում: Նույն կերպ անտարբեր եղիր և գովաբանության, և պարսավանքի նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը