Նալբանդյան. Առանց ԼՂ մասնակցության՝ չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչ հարցեր է քննարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ այսօր կայացած հանդիպման ընթացքում:Նալաբանդյանն ասել է, որ ԼՂՀ նախագահին տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Նալբանդյանը տեղեկացրել է նաև, որ Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները: «Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Ես կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»,- ասել է Նալբանդյանը՝ հիշեցնելով նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթնաժողովից առաջ արդեն հայկական կողմը նշել էր, որ հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված՝ առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: «Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»,- նշել է Նալբանդյանը: