Բաժիններ՝

Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը

Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, ինչպես նաեւ զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ: Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից ոչ ոք չի վրդովվում:

Տոնավաճառը բազմամարդ է, այցելուները խմում են տաք շոկոլադ եւ գլինտվեյն, գնում են ամանորյա զարդեր, ֆերմերային մթերքներ: Համանման միջոցներ են ձեռնարկված նաեւ Թյուիլրիի այգու մուտքի մոտ, որտեղ նույնպես Սուրբծննդյան տոնավաճառ է գործում:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը, որն իրավապահ մարմիններին հայտնի էր բազմաթիվ օրինախախտումների կապակցությամբ, Ստրասբուրգում հրաձգություն է սարքել Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում: մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն: Ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի, տուժել է տասից ավելի մարդ: Շեկաթը դեկտեմբերի 13-ին սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս