Բաժիններ՝

Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը սպասում են 55 երկրների ներկայացուցիչներ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ հանրապետության նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա կլինեն 55 երկրների մինչեւ 155 ներկայացուցիչներ, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:

Վրաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին Թելավիում: «Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությանը ներկա լինելու համար երկիր կժամանեն աշխարհի շուրջ 55 երկրների մինչեւ 150 ներկայացուցիչներ»,- դեկտեմբերի 14-ին կայացած բրիֆինգում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Խաթունա Տոտլաձեն:

Նրա տվյալներով՝ սպասվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի, Սերբիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Լիտվայի խորհրդարանների խոսնակների, ԱՄԷ-ի շրջակա միջավայրի նախարարի, Իսրայելի ԱԳ նախարարի առաջին տեղակալի, Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի եւ ուրիշների ներկայությունը:

Տոտլաձեն հավելել Է, որ սա վերջնական ցուցակը չէ, եւ արտաքին քաղաքական գերատեսչությունը նոր հաստատումներ է ստանում այլ երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս