 
                        Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհ չկա
 
                                    Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան:Շիրակի մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները մաքրման աշխատաքներ են իրականացնում բոլոր ուղղություններով:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝ փաստելով, որ այս պահին փակ ճանապարհների մասին տեղեկություն իրենք չունեն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձյուն է տեղում ողջ մարզի տարածքում:
Արմենուհի Մխոյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        