Բաժիններ՝

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական Միության հետ «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նախագծին:

Համաձայնագրի նպատակն է միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի խթանումը և միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշների իրականացումը, ինչպես նաև միջուկային անվտանգության շարունակական բարելավումը։

Համաձայնագրով նախատեսված է բարելավել ՀՀ-ում միջուկային կայանքների անվտանգությունը, ինչպես նաև փոխանցել ԵՄ-ի աշխատանքային նոու-հաուն և փորձը վերջնական օգտագործողին։

Համաձայնագրով նախատեսված է աջակցություն տրամադրել Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին և միջուկային օպերատորին՝ միջուկային անվտանգությունը խթանելու և, մասնավորապես, սթրես-թեստերի ավարտից հետո սահմանված անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6.5 մլն եվրո: Դրա իրականացման ժամանակահատվածը կազմում է 96 ամիս:

Ակնկալվում է, որ ծրագրերի հաջող իրականացումը կնպաստի միջուկային անվտանգության ընդհանուր բարելավմանը, հետևաբար կնվազեցվի հնարավոր միջուկային վթարների հետևանքով առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված ռիսկերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31