Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թաիլանդի արքայադստեր, ինչպես նաև՝ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ։