Մահացել է Բիձինա Իվանիշվիլիի մայրը
96 տարեկան հասակում մահացել է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի մայրը:
Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը: Ցիցինո Իվանիշվիլին ապրում էր Սաչխերե քաղաքում (Իմերեթի տարածաշրջան):