Բաժիններ՝

«Թվին Փիքսի» աստղը Ֆրանկլին Ռուզվելտի դերը կխաղա Երկրորդ աշխարհամարտի մասին սերիալում

Դերասան Քայլ Մակլահլենը, որը հանդիսականներին ծանոթ է գործակալ Քուպերի դերով «Թվին Փիքս» բազմասերիանոց թրիլերում, կխաղա ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի դերը Նորվեգիայի Beta Film ստուդիայի նոր Atlantic Crossing («Ատլանտիկայի ակոսումը») սերիալում: Նոյեմբերի 27-ին այս մասին հայտնել է Variety հանդեսը՝ վկայակոչելով կինոստուդիայի հայտարարությունը։

Բացի Մակլահլենից, բազմասերիանոց կինոնկարում նաեւ զբաղված կլինի շվեդ դերասանուհի Սոֆյա Հելինը, որը խաղացել է «Կամուրջ» (The Bridge, 2011-2018) սերիալում: Սյուժեն կզարգանա Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մարթա Շվեդացու ճակատագրի շուրջը, որը 1940 թվականին փախել է ԱՄՆ եւ Ռուզվելտի հրավերով ինչ-որ ժամանակ երեխաների հետ միասին ապրել Սպիտակ տանը: Ամբողջ սերիալի տեւողությունը, ինչպես ենթադրվում է, կկազմի ութ ժամ:

Ինչպես պատմել է Մակլահլենը, նախագահ Ռուզվելտի դերը խաղալը եղել է իր նվիրական երազանքը: «Խաղալ Ամերիկայի մեծագույն նախագահներից մեկի՝ աշխարհի մեծագույն ղեկավարներից մեկի դերը երազանքի իրագործում է»,- ասել է դերասանը: Կինոընկերությունը նշել է, որ նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Նորվեգիայում: Սերիալի ստեղծողն Ալեքսանդր Էյքն է, որն սցենարը գրել է Լինդա Մեյ Քալեսթայնի հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս