Բաժիններ՝

«Սորոսը շատ թշնամիներ ունի». փորձագետը՝ Նյու Յորք նահանգում տեղի ունեցած միջադեպի մասին

Հոկտեմբերի 22-ին, ամերիկյան Նյու Յորք նահանգում, ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։ Ըստ աղբյուրի տեղեկության՝ կանչվել են սակրավորներ, որոնք սարքի կառավարվող պայթեցում են իրականացրել: Բեդֆորդ քաղաքի և Ուեսթչեսթեր օկրուգի իշխանությունները հրատարակությանը տեղեկացրել են, որ սկսել են պարզել պայթուցիկ սարքի տեղադրման հանգամանքներն ու դրդապատճառները: Դրա տեսակն առայժմ չի ճշտվում:

Տեղեկատվական անվտանգության բնագավառում փորձագետ Վիտալի Վեխովը Sputnik ռադիոկայանի եթերով մեկնաբանել է միջադեպը և ենթադրել է, թե ով կարող է չարիք ցանկանալ հայտնի ֆինանսիստին:

«Սորոսի անձը բոլորին հայտնի է: Նա շատ երկրներում ֆինանսավորել է, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխությունները, և իր այդ «բուռն գործունեության» պատճառով, կարելի է ենթադրել, որ քիչ թշնամիներ չի հավաքել՝ ինչպես հասարակ քաղաքացիների շրջանում, որոնք ինչ-որ կերպ տուժել են այդ հեղաշրջումների արդյունքում, ինչպես նաև ավելի ազդեցիկ շրջանակներում:

Գուցե, միջադեպը կապված է հենց սրա հետ: Բայց ընդհանրապես, երբ մարդն այդքան թշնամիներ ունի, անիմաստ է գուշակել:

Իհարկե, չի կարելի բացառել, որ այստեղ կարող են ներգրավված լինեն նաև Սորոսի մրցակիցները: Նա շարունակում է մնալ միլիարդատեր, ունի շատ երկրներում իր բիզնեսը: Այնպես որ, միջադեպը կարող է կապված լինել «բիզնես-վեճերի» հետ՝ որոշակի քրեական ենթատեքստով»,- ենթադրում է Վիտալի Վեխովը:

Ջորջ Սորոսը Soros Fund Management-ի հիմնադիրն ու ղեկավարն է, նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտավորապես 25 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս