«Մտածելու բան կա». ՀՅԴ-ն դեռևս որոշում չունի, թե ինչպես է վաղը քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես է վաղը քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այդ հարցը իրենք կքննարկեն վաղը:

«Գոնե մի ուրիշին առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը ժողովրդի մի զգալի մասի մոտ կարող է նորից առաջացնի էն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Մի քիչ այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Այդ առումով մտածելու բան կա»,- ասաց Ա.Ռուստամյանը:

168.am-ի հարցին, կո՞ղմ եք քվեարկելու, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, բնականաբար, մենք չենք ուզում որևէ պրոցես խափանվի, խաթարվի, մանավանդ՝ եթե մենք ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ավելի հակված ենք այդ ճանապարահն իրար հետ համաձայնեցված անցնենք»:

Նաև հավելեց. «Էս ընդհանուր մոտեցումը չես հասկանում՝ մեկ պաշարում են, ասում են Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն՝ մի՞ ընտրեք: Այսինքն՝ աբսուրդի մեջ ենք հայտնվել»:

Տեսանյութեր

Լրահոս