«Եկեղեցու կյանքի մեջ վերանորոգման կարոտ երևույթներ կան». Արամ Ա կաթողիկոս
«Մեզ համար հայ եկեղեցին կրոնական հաստատություն չէ, հայ եկեղեցին հայ ժողովուրդն է, և հայ ժողովուրդը հայ եկեղեցին է, մեկ ամբողջություն է։ Պատմության ընթացքում եկեղեցին իր ծառայական առաքելությամբ նույնականացած է մեր ժողովրդի, մեր հայրենիքի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն՝ անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը և, թե ինչ խնդիրների մասին է խոսում այդ շարժումը։
Ըստ նրա՝ եկեղեցին մեր ժողովրդի կյանքի մեջ Աստծո ներկայությունն է՝ հոգևոր, բարոյական արժեքների ճամփով, մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, ժողովրդի եկեղեցին է։
Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ ինչպես որևէ կազմակերպություն, որևէ իշխանություն պատրաստ պետք է լինի իր թերացումները սրբագրելու և ինքն իրեն վերանորոգելու, այնպես էլ մեր եկեղեցու կյանքի մեջ վերանորոգման կարոտ երևույթներ կան, և դրա համար մի քանի տարի առաջ եպիսկոպոսների ժողով գումարվեց, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միասնաբար Հայ եկեղեցին դեպի վերանորոգում առաջնորդող գործընթաց են ճշտել։
Թե ինչպես եկեղեցին իր կյանքով, իր առաքելությամբ ու մտածողությամբ կարող է համահունչ դառնալ ներկա ժամանակներին, Արամ Ա-ն նշեց, որ պետք է վերանորոգել ծեսերը, ավանդույթները, եկեղեցի-ժողովուրդ հարաբերությունները, եկեղեցու վարչակազմակերպական դրությունը, և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։