Մարտուն Գրիգորյանը դարձավ պատգամավոր

Մարտուն Գրիգորյանը համալրեց ԱԺ կազմը։ Այսօրվա արտահերթ նիստին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ըստ ԿԸՀ արձանագրության մանդատ է տրվում ՀՀԿ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ այդ ընտրատարաշքից ընտրված պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ԱԻ նախարար:

Մարտուն Գրիգորյանն էլ օրենքի համաձայն՝ պատգամավորի երդում տվեց։

Տեսանյութեր

Լրահոս