Բաժիններ՝

«Բանանց» ՖԱ-ի ավագ մենեջերի բնակարանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր. shamshyan.com

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Նազարեթյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ա. Նազարեթյանը քննչական բաժնում հայտնել է, որ ինքն աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում՝ որպես ավագ մենեջեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս