Նվազագույն 2% շեմը սահմանելու դրույթը ԱԺ-ում ՀՀԿ-ի հայտնվելու շանեսերը մեծացնելու համա՞ր է

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանից հետաքրքրվեցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսված 4-րդ ուժի ներկայությունն ԱԺ-ում ու նվազագույն 2% շեմը  խորհրդարանում Հանրապետականի՞ հայտնվելու շանեսերը մեծացնելու համար է:

«Բոլորինը, հնարավոր բոլոր կուսակցությունների մուտքն Ազգային ժողով: Կառավարությունը պետք է տրամադրված չլինի որևէ կուսակցության նկատմամբ, և Հայաստանում քաղաքական ռասիզմը պետք է տեղ չունենա»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է Զեյնալյանն ինքը աշխատել Փաշինյանի հետ կառավարությունում ընտրություններից հետո, Ա.Զեյնալյանը պատասխանեց, որ նախկին ընկալումները՝ ընդդիմության և իշխանության, պետք է փոխվեն, և եթե ԱԺ-ում կա քաղաքական փոքրամասնություն, այն ևս իշխանություն է և որոշումները պետք է կայացվեն միասնաբար:

Միակուսակցական համակարգը, ըստ Զեյնալայնի, բացառված է գործող Սահմանադրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս