Արմեն Ավետիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն. Արթուր Վանեցյան
Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն։ «Որպես վկա հրավիրվել է, բայց հետո ինչ է եղել իր կարգավիճակը, ճիշտն ասած, դեռևս չեմ հարցրել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հոկտեմբերի 11-ին հաղորդագրություն էր տարածել՝ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։
ԱԱԾ-ն հայտարարել է, որ 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:
Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են:
Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։
Մանրամասները՝ տեսանյութում