Բաժիններ՝

Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Հոկտեմբերի 14-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած Եկեղեցու Կարգի արարողությունից հուղարկավորության թափորը ոտքով շարժվեց «Եռաբլուր»։ Հուղարկավորությանը ներկա էին Արայիկ Խանդոյանի հարազատները, մարտական ընկերները, «Սասնա ծռերի» անդամներ եւ հարյուրավոր քաղաքացիներ։

Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին: Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել:

Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս