Լոռու նորանշանակ մարզպետը խոստանում է հեղափոխությունը հասցնել մարզ

«Քաղաքապետերն ընտրված անձինք են, և հետևաբար՝ մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու նորանշանակ մարզպետ, նախկինում՝ նույն մարզի փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ խոսելով Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու մասին:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ական կլինի, թե այլ կուսակցության քաղաքապետ, բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում, և այդ պարագայում ոչ մի խնդիր չի կարող առաջանալ.

«Չեմ կարող ասել, թե Մամիկոն Ասլանյանի աշխատանքը գերազանց է, բայց հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ»:

Ա. Ղուկասյանը նշեց, որ տեսակետներ էին հնչում, որ հեղափոխությունը դեռ մարզ չի հասել, ինչը որոշակի պատճառներ ուներ, բայց այսուհետ այն փոփոխությունները, որոնք արագ պետք է տեղի ունենան, տեղի կունենան, իսկ այն փոփոխությունները, որոնք երկարաժամկետ են, նույնպես պետք է սկսել աշխատանքները և տանել տրամաբանական ուղիով. «Այդ առումով լոռեցիները դժգոհություն չեն ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031