«Արտագնա աշխատանքը տնտեսական առումով ձեռնտու է». Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ իրեն վստահված մարզն ամենաշատ խնդիրներն ունի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մարզի ամենացավոտ խնդիրն արտագնա աշխատանքն է, սակայն այն երկակի ազդեցություն ունի, և այն շրջաններում, որտեղից ավելի շատ են մեկնում արտագնա աշխատանքի, մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, իսկ մյուս շրջաններում՝ Ճամբարակ, Վարդենիս, աղքատության ավելի բարձր ցուցանիշ կա։
«Արտագնա աշխատանքը տնտեսական առումով ձեռնտու է, բայց մյուս կողմից՝ ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են իրենց ընտանիքներից: Մենք ունենք մարզի համաչափ զարգացման խնդիր և դա կփորձենք լուծել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ վարչապետը հանձնարարել է պատվով աշխատել։
Մանրամասները՝ տեսանյութում