«Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ». Սասուն Միքայելյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը:
«Ինչ վերաբերում է իմ թեկնածության հարցին՝ կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, կարգավորես»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը:
Նա հերքեց, թե որևէ խնդիր կա իր և Արամ Սարգսյանի միջև. «Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ»:
Դիտարկմանը, որ ԵԿՄ-ի իր մարտական ընկերները լուռ էին 2008-ին, երբ իրեն ձերբակալել էին, Ս.Միքայելյանը հակադարձեց, որ դա բոլորովին էական չէ: