Իտալիայում գինին ողողել է փողոցները
Իտալիայում գինու գործարաններից մեկում տեղի ունեցած պայթունի հետևանքով 30 հազար լիտր «պրոսեկկո» տեսակի գինին ողողել է փողոցները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», միջադեպը պայմանավորված է եղել գործարանի անձնակազմի սխալով: Ցիստեռնի պայթունից հետո խմորման փուլում գտնվող գինին հոսել է արտադրամասից հարյուրավոր մետրեր հեռու։