«Օզիլը չի ուզում խոսել, բայց ես կուզեի: Նա դեռ թանկ է ինձ համար». Լյով
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ չկայացած խոսակցությունը:
«Մեսութն այնտեղ չէր, ուստի պետք է խոստովանենք, որ նա չի ուզում խոսել հենց հիմա: Ես չգիտեմ պատճառները:
Ես հիասթափված եմ, որովհետև մենք շատ երկար ժամանակ աշխատել ենք միասին: Ես կցանկանայի անձամբ խոսել նրա հետ:
Օզիլը չի ուզում խոսել, բայց ես կուզեի: Նա դեռ թանկ է ինձ համար»,- ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը մի քանի անգամ փորձել է հանդիպել Օզիլի հետ այն բանից հետո, երբ վերջինս հեռացել էր Գերմանիայի ազգային հավաքականից: Սակայն ֆուտբոլիստը ոչ մի անգամ Լյովին ընդառաջ չի գնացել:
Գերմանացի մասնագետը Գերմանիայի ազգային հավաքականի մյուս մարզչի՝ Օլիվեր Բիրհոֆի հետ մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» բազա՝ կիսապաշտպանի հետ հանդիպելու համար: Սակայն մարզիչներին արգելվել է մուտք գործել բազա լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հրամանով: Ամենայն հավանականությամբ, Էմերիին արգելել է Լյովին մուտք գործել մարզաբազա Օզիլի խնդրանքով:
Սիրարփի Աղաբաբյան