«Պատրաստ պետք է լինենք մարսելու այն միտքը, որ հաջորդ տարի ևս Սևանա լճից լրացուցիչ ջրառ կարող է կատարվել». Ինեսսա Գաբայան

«Պատրաստ պետք է լինենք մարսելու այն միտքը, որ հաջորդ տարի ևս Սևանա լճից լրացուցիչ ջրառ կարող է կատարվել: Ես ինքս կուզեմ, որ լրացուցիչ ջրառ չլինի, բայց պետք է իրատես լինել»,- այսօր ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ նկատելով, որ կառավարությունը նոր է և չկարողացավ արագ այլ լուծում գտնել այս տարի:

Ամեն դեպքում, ըստ նրա, Սևանից այս տարի հավելյալ բաց թողնված 100 մլն խմ ջուրը ջանացել են արդյունավետ ու նվազագույն կորուստներով օգտագործել:

Ի. Գաբայանը նշեց, որ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի պաշարները հյուծվում են, քանի որ ձկնաբուծական տնտեսությունների ծավալներն են անասելի աճել, նույն պատճառով Սև ջուր գետն է արդեն չորացել, որը նախկինում ոռոգելի տարածքներին մեծ ծավալով ջուր էր ապահովում: Գաբայանի կարծիքով՝ Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա այդ հատվածում կարգավորել ջրի ծավալները։

«Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել»,- ասաց Ի.Գաբայանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է հիմնական ջրակետերում ժամանակակից ջրաչափ համակարգեր տեղադրելը:

Տեսանյութեր

Լրահոս