Բաժիններ՝

ՌԴ-ն և Սիրիան կարող են «վիրաբուժական ճշգրտության» գործողություններ իրականացնել Սիրիայում. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է լայնածավալ ռազմական գործողությանը Սիրիայի Իդլիբի նահանգում, բայց կարծում է, որ սիրիացի եւ ռուս զինվորականները կարող են այնտեղ ուղղորդված գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:

Նյու Յորքում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում Թրամփը հայտնել է, որ Իդլիբում նախապատրաստվող լայնամասշտաբ գործողության վերաբերյալ հաղորդումներից հետո ցուցում էր տվել իր վարչակազմին «թույլ չտալ դա»:

«Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող գործել ընտրողաբար եւ ահաբեկիչների նկատմամբ անել այն, ինչ պետք է անել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Հուսով եմ՝ այժմ այդ գործողությունը վիրաբուժականի պես ճշգրիտ կլինի»,- հավելել է նա:

Ընդսմին Թրամփն իր վաստակն է համարել այն, որ գործողությունն այդպես էլ չսկսվեց, եւ հայտարարել է, որ «բազմաթիվ սիրիացիներ շնորհակալ են իրեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս