Գերմանիայում թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել
Երկու մարդ է զոհվել Գերմանիայի արեւելքի Թյուրինգիայի դաշնային երկրամասում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես նշում է հրատարակությունը, միջադեպը տեղի է ունեցել Ալկերսլեբեն կոմունայի տարածքում՝ օդանավակայանի մերձակայքում: Ինքնաթիռը վերթիռ է կատարել օդանավակակայանից, ընկել ու այրվել:
Առայժմ հայտնի չէ՝ բռնկումը օդում է տեղի ունեցել, թե գետնի վրա: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջներն ու փրկարար ծառայությունները: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի երկու ուղեւորները զոհվել են, նրանց անձերը դեռեւս պարզված չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: