Առևտրական պատերազմը սպառնում է համաշխարհային տնտեսական աճի կայունությանը. ԱՀԿ

Համաշխարհային առեւտուրը ենթարկվել է մի ամբողջ շարք ռիսկերի, որոնք պայմանավորված են այդ թվում՝ մի շարք երկրների նոր փոխադարձ մաքսատուրքերով: Այդ մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեւեդուն՝ սեպտեմբերի 25-ին Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում։

«Ներկայում բազմաթիվ տագնապալի ազդանշաններ կան: Հարաբերությունների շարունակվող էսկալացիան կարող է զգալի ռիսկեր հրահրել կայունության, աշխատատեղերի եւ այն տնտեսական աճի համար, որը մենք այժմ տեսնում ենք»,-ասել է նա:

Ազեւեդուի խոսքով՝ ոչ մի տարածաշրջան չի կարողանա խուսափել բացասական հետեւանքներից, եթե իրադրությունը զարգանա վատագույն սցենարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս