5 նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Օրգանիզմում հեղուկի կուտակումն ամենատարածված խնդիրներից է: Steptohealth.ru-ն հայտնում է, որ հեղուկը հիմնականում կուտակվում է ստորին վերջույթներում, սակայն այտուցներ կարող են առաջանալ նաև ձեռքերին, դեմքին, որովայնի հատվածում:

Կարևոր է ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ այն կարող է վկայել նաև առողջական լուրջ խնդիրների մասին, այդ թվում՝ արյան շրջանառության խնդիրների, լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարման, ինչպես նաև՝ հորմոնալ հավասարակշռության խախտման մասին:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են վկայել օրգանիզմում հեղուկի կուտակման մասին: Խնդրի թեթև ընթացքի դեպքում այն հաճախ անուշադրության է մատնվում կամ շփոթվում մարմնի զանգվածի ավելացման հետ: Բայց երբ վիճակը բարդանում է, նկատվում են մի շարք խնդիրներ, որոնք կարող են լրջորեն ազդել կյանքի որակի վրա:

Վերջույթների բորբոքում: Վերին և ստորին վերջույթների չափերի զգալի մեծացումը բավարար է՝ հեղուկի կուտակման մասին խոսելու համար: Այտուցները հայտնվում են արյան շրջանառության խանգարման արդյունքում՝ ճնշման հետևանքով:

Կարդացեք նաև

Ծանրության զգացում: Որպես կանոն՝ այտուցների հետևանքով նկատվում է ծանրության զգացում, հատկապես՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Հեղուկի կուտակումը մարմնի վրա լրացուցիչ ճնշման պատճառ է դառնում, ինչն ազդում է մկանների, լիմֆատիկ և նյարդային համակարգերի վրա:

Ցելյուլիտ: Ցելյուլիտի առաջացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Երբ խնդիրն այտուցներն են, դրանք ավելի քիչ նկատելի են, դժվարությամբ են բուժվում:

Հոգնածություն: Հեղուկի կուտակումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև արյունատար համակարգի վրա, ինչը հանգեցնում է պարբերական հոգնածության: Այտուցները խոչընդոտում են թթվածնի և սննդարար նյութերի տեղափոխմանը: Դա ազդում է ֆիզիկական և մտավոր աշխատունակության վրա:

Հազվադեպ միզարձակում: Երիկամների աշխատանքի բարդացման դեպքում դրանք չեն կարողանում ազատվել օրգանիզմում ավելորդ հեղուկից: Մեզի քանակը նվազում է:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս