Մեծ քանակով գազերի առկայություն. 7 պատճառ

Որովայնում մեծ քանակով գազերի կուտակում տեղի է ունենում մի շարք գործոնների ազդեցությամբ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գազերը հիմնականում առաջանում են բակտերիաների ազդեցությամբ: Կայքը ներկայացրել է մեծ քանակով գազերի առաջացման մի քանի պատճառներ:

Աղիների միկրոֆլորայի խանգարում: Միկրոֆլորայի խանգարումը հանգեցնում է վարակների, հիվանդությունների: Թթվահիմնային հավասարակշռությունը կտրուկ փոխվում է, բակտերիաները սկսում են բազմանալ, գազեր են կուտակվում:

Այս դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել մթերք, որը պրոբիոտիկներ է պարունակում: Դրանք նպաստում են օգտակար բակտերիաների բազմացմանը:

Մթերքի ֆերմենտավորում աղիներում: Աղեստամոքսային տրակտում ապրող որոշ բակտերիաներ կարևոր նշանակություն ունեն նյութափոխանակության համար: Դրանք իրականացնում են մթերքի որոշ տեսակների խմորումը՝ հեշտացնելով դրա վերամշակումը: Այս ամենը տեղի է ունենում հաստ աղիում:

Կարդացեք նաև

Բայց երբեմն դրանք տեղափոխվում են հաստ աղի, և այդ դեպքում տեղի է ունենում մթերքի վաղ ֆերմենտավորում: Արդյունքում՝ մթերքը վատ է յուրացվում, մեծ քանակով գազեր են կուտակվում: Նման իրավիճակներում հաճախ նաև բորբոքում է առաջանում, նկատվում են ցավ և այլ նշաններ:

Շատ արագ ուտելը: Մարդիկ, ովքեր շատ արագ են ուտում, հաճախ են գազերի կուտակման խնդիր ունենում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ արագ ուտելու արդյունքում մարդը նաև օդ է կուլ տալիս: Այն հայտնվում է աղիներում:

Կաթնամթերքի օգտագործում: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ կարող են լակտոզան յուրացնելու խնդիրներ առաջանալ: Նման խնդիր կարող է նկատվել նաև երիտասարդ մարդկանց շրջանում, ովքեր որոշ ֆերմենտների բացակայության պատճառով չեն կարողանում յուրացնել կաթնամթերքը: Այդ դեպքում կաթնամթերքի օգտագործումից հետո մեծ քանակով գազեր են առաջանում:

Հորմոնալ փոփոխություններ: Հորմոնալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կնոջ օրգանիզմում դաշտանադադարի ընթացքում, ինչպես նաև հիվանդությունների հետևանքով, կարող են մեծ քանակով գազերի առաջացման պատճառ դառնալ: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, անհրաժեշտ քանակով ջուր օգտագործել:

Զգայունություն գլյուտենի նկատմամբ: Ցելակիա հիվանդությունը բավական հազվադեպ է հանդիպում: Դրա դեպքում նկատվում են մթերքի վերամշակման լուրջ խնդիրներ, կարող է նկատվել նաև բորբոքում: Նյութափոխանակությունը խանգարվում է: Կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրն ու սննդակարգից բացառել մթերքը, որն օրգանիզմը չի կարողանում յուրացնել:

Ուղիղ աղիում արտաթորանքի կուտակում: Փորկապությունը կարող է ուղեկցվել մեծ քանակով գազերի առաջացմամբ: Հարկավոր է բավարար քանակով ջուր օգտագործել, ինչպես նաև՝ բջջանյութ: Եթե սննդակարգի շտկման արդյունքում խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս