Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանի նախընտրական քարոզչություն է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում

Նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում, վերնիսաժում և հարակից տարածքներում:

Ինչպես տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ Երևանի քաղաքապետի թեկնածուն քայլեց համայնքի փողոցներով, շփվեց բազմաթիվ մարդկանց հետ, որոնք վստահեցնում էին, թե որպես Երևանի քաղաքապետ ցանկանում են տեսնել Զարուհի Փոստանջյանին: Վերջինս մտերմիկ և անկեղծ զրույցներ էր ունենում մարդկանց հետ, ովքեր նաև ներկայացնում էին իրենց խնդիրները՝ ակնկալելով շուտափույթ լուծումներ թե՛ իրենց և թե՛ մայրաքաղաքի խնդիրներին:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենց Ծրագրի բոլոր կետերն են կարևոր, որոնց լուծումները պահանջում են ամենօրյա աշխատանք: Պատասխանելով այլ թեկնածուների վերաբերյալ հարցին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն են սրտացավ են Երևանի համար, քանի որ Երևանի աղտոտումը, կեղտոտ օդը շնչում են բոլորը, և կեղտոտված օդը չի հարցնում՝ ո՛չ կուսակցություն, ո՛չ աղքատ, ո՛չ հարուստ, ո՛չ կին, ո՛չ տղամարդ, ուստի բոլորն էլ մտահոգ են և հասկանում են, որ այսօր ունենք վտանգված Երևան: Միմյանց հասցեին որոշ թեկնածուների հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ հարցին էլ «Երկիր Ծիրանի»-ի

նախագահը պատասխանեց, թե պետք է դադարեցնել միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելը, քանի որ Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրները պետք է լուծենք նաև բազմակարծության միջոցով և համատեղ ուժերով՝ օգտագործելով մեր ազգի ողջ սերուցքը:

Կենտրոն վարչական շրջանում ևս քաղաքացիներն իրազեկվեցին 19 կետից կազմված և շուրջ 30 էջանոց՝ կուսակցության նախընտրական Ծրագրի մասին, ծանոթացան ծրագրային հիմնադրույթներին, որոնք հակիրճ արտահայտված են նաև բաժանված բազմաթիվ թռուցիկներում:

Երևանի հանրային թափանցիկ կառավարումը կայանալու է

Երևանը կոռուպցիայից ազատվելու է

Երևանում տեղական հանրաքվեի ինստիտուտը ներդրվելու է

Երևանում կառուցապատման օրինականությունը ապահովվելու է

Երևանում մշակութային արժեքը պահպանվելու է

Երևանում որակյալ հանրակրթությունը զարգանալու է

Երևանում հասանելի առողջապահությունը իրականանալու է

Երևանում սեփականության իրավունքը պաշտպանվելու է

Երևանում սոցիալական ծրագրերի ընդլայնումը կայանալու է

Երևանը շնչելու է

Երևանը բարեկարգվելու է

Երևանը առանց խցանումների քաղաք դառնալու է

Երևանը կանաչապատվելու է

Երևանը լուսավորվելու է

Երևանը քաղաքային հեռուստաընկերություն ունենալու է

Երևանը աղբից մաքրվելու է

Երևանում աղբամշակման գործարան կառուցվելու է

Երևանում աշխատատեղ ստեղծվելու է

Երևանի և երևանցիների համար կարևորագույն նշանակության վերոնշյալ խնդիրների կենսակոչման ուղիները քարոզարշավի բոլոր օրերին հանգամանալից ներկայացվել են մեր հանրությանը Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոսստանջյանի, ինչպես նաև՝ «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուների կողմից: Բազմահազար երևանցիներ ցանկություն են հայտնել որպես Երևանի քաղաքապետ ընտրել Զարուհի Փոստանջյանին՝ վստահ լինելով, որ նա ի զորու է, հմուտ է և վճռական՝ լուծելու մայրաքաղաքի խնդիրները և սպասարկելու երևանցու շահը՝ «Արդարությամբ և օրենքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս