Հարավային Կորեայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Կիմ Չեն Ունը
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որը սեպտեմբերի 18-ին ժամանել է Փհենյան՝ մասնակցելու այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջկորեական գագաթնաժողովին:
Իրադարձություններից վայրից ուղիղ հեռարձակում է իրականացնում Սեուլում կազմակերպված մամուլի կենտրոնը:
Կիմ Չեն Ունը օդանավակայան է ժամանել իր տիկնոջ հետ եւ Մուն Չժե Ինին ու նրա տիկնոջը ողջունել ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ, որտեղ երկու երկրների ղեկավարներն ու նրանց կանայք ձեռքսեղմումներ են փոխանակել: Օդանավակայաինից Մուն Չժի Ինը հյուսիսկորեական «Պեկհվավոն» կառավարական նստավայր է ուղեւորվել Կիմ Չեն Ունի հետ նույն ավտոմեքենայով:
Ինչպես հայտնել են ԿԺԴՀ-ի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչները, նստավայրում կկայանա նախաճաշ, որից հետո պլանավորվում է անցկացնել բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: