Ոստիկանությունն առիթ ունեցել է, օրենքի համաձայն, տանից հեռացնել բռնություն գործադրած ան­ձին՝ կնոջը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնու­թյան ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Ու մինչ շատերի մոտ դեռ օրենքի նա­խագծի քննարկումների ժամանակ տպավորություն էր, թե այն ստեղծվում է կանանց դաժան ամուսինների բռ­նությունից փրկելու համար, պարզվում է՝ հակառակն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթաց­քում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած ան­ձին՝ կնոջը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափա­հասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը:

«Հուլիս, օգոստոս և սեպ­տեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր՝ ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ:

Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, և առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս