Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 4 հազար տարվա պատմություն ունեցող 800 դամբարան
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է «Egypt Independent»-ը: Ուսումնասիրությունները կատարվել են Կահիրեից հարավ ընկած հատվածում՝ Լիշտ հնագույն շրջանում: Այդ վայրը հայտնի է հնագույն գտածոների հայտնաբերմամբ:
Բուրգերի համալիրի ղեկավար Ադել Օկաշին նշել է, որ մասնագետներն արդեն ավարտել են հայտնագործության փաստաթղթավորման գործընթացը:
https://twitter.com/Disappear_Citiz/status/1041336743155384321