ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բողոքները վերաբերում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը խոչընդոտելու, բանկային հաշիվների սառեցման, սեփականության իրավունքի խախտման և մի շարք այլ դեպքերի: