Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ն պատասխան հարված կհասցնի Ռուսաստանին «կիբեռգրոհների» դեպքում». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կարող է իր կանոնադրության հինգերորդ հոդվածը կիրառել Ռուսաստանի կողմից «կիբեռգրոհների» դեպքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Axios պորտալին տված հարցազրույցում։

Ավելի վաղ դաշինքի անդամները Բրյուսելի գագաթնաժողովում եկել էին համաձայնության, որ ՆԱՏՕ-ն կարող է «հիբրիդային պտերազմի» դեպքում գործի դնել հավաքական պաշտպանության վերաբերյալ հինգերորդ հոդվածը, ինչպես եւ զինված հարձակման դեպքում:

«Ոչ ինքնաբերաբար: Դա կախված կլինի կիբեռգրոհի բնույթից»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք կիրառվել 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի դեմ ռուսական կիբեռգրոհների դեպքում:

«Բայց կարեւորն այն է, որ մենք հստակ հայտարարել ենք, որ մտադիր ենք անհրաժեշտության դեպքում կիրառել 5-րդ հոդվածը, եւ որ մենք նաեւ ամրապնդում ենք մեր կիբեռպաշտպանությունը»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս