Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆիլիպիններում առնվազն երկու մարդ հուժկու «Մանգհուտ» թայֆունի զոհ է դարձել: Այս մասին տեղեկանում է РИА Новости լրատվական գործակալությունից:
Աղետների կարգավորման և ռիսկերի նվազման ազգային խորհրդում հաստատել են, որ Կորդիլերայի շրջանում փլուզումների արդյունքում երկու մարդ է զոհվել:
Հուժկու թայֆունն ուրբաթ երեկոյան հարվածել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափերին: Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական և աստղագիտական ծառայություններից հաղորդում են, որ արշիպելագի մի քանի կղզիներում քամու ուժգնությունը 170 կմ/ժ է, իսկ Լուզոնի հյուսիսում ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև վեց մետր բարձրության: Բացի այդ, սպասվում են ուժեղ տեղումներ, կան նաև նախազգուշացումներ ջրհեղեղի մասին:
Մոտ հարյուր ներքին և միջազգային չվերթներ չեղյալ են հայտարարվել, շուրջ 423 հազար սպառողների համար փորձում են էլեկտրաէներգիա ապահովել: