Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-ից մեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ:

«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սաղոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս