Բաժիններ՝

Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան: Դերասանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Տեսանյութում դերասանն ընդգծում է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Օդանավակայանում Ժան Կլոդ Վան Դամը շփվել է քաղաքացիների, լուսանկարվել երկրպագուների հետ:

Դերասանը Հայաստան է ժամանել Comedy Club փառատոնի նախագծի նկարահանումներին մասնակցելու համար:

https://www.facebook.com/JCVDworld/videos/265617450732260/

https://www.facebook.com/JCVDworld/videos/2186654974741208/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս