 
                        Ադրբեջանի բանակը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի
 
                                    Սեպտեմբերի 17-22-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավվելու են շուրջ 20 հազար զինծառայողներ, ավելի քան 20 միավոր տանկեր և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրթիռահրետանային կայանքներ, 20 միավոր մարտական ավիացիա։
Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ադրբեջանական բանակի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։
Գործակալությունը նկատում է, որ զորավարժությունների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստան», մինչդեռ նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        