 
                        Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է նշանակել
 
                                    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
Էդգար ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված է որոշման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        