«Սանիթեք»-ի մեքենաները փչացել են անորակ դիզվառելիքի՞ պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ ամիսներին իր վատ աշխատանքը մեկնաբանում էր, թե մեքենաները շարքից դուրս են եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սանիտեք»-ի մեքենաները փչացել են անորակ դիզվառելիքի պատճառով: Այս ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը թեեւ երեկ չհաստատեց մեր այս տեղեկությունները, բայց եւ չհերքեց: «Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են:
Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»,- ասաց նա: Իսկ հարցին` այսինքն դրա՞ հետեւանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ, Թավիլն ասել է. «Չեմ մեկնաբանում այս հարցը: Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»: Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ նա նաեւ նշել է, թե մեքենաների փչանալու հիմնական պատճառներից էլ «Նուբարաշենի» աղբանոց տանող ճանապարհների վատ վիճակն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: