ԱԽ աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը, ԱԽ քարտուղարը հրաժարական կտա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգու թյան խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» եւ աշխատակազմը համալրել «յուրայիններով»: Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռեւս անհայտ է:

Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարեւոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին:

Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի եւ կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս