Բաժիններ՝

«Հենց նոր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր». Պյոտր Պորոշենկո

Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են երկրին 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու չորրորդ ծրագիրը. հուշագրի ստորագրման հեռարձակումն իրականացրել են ուկրաինական հեռուստաալիքները։

«Հենց նոր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր եւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վարկային համաձայնագիր Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ:

Ուկրաինային մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում իմ նախորդ քաղաքական պայմանավորվածությունների գործնական արդյունքն է: ԵՄ-ն Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն է տրամադրում 2014 թվականից»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը:

Ուկրաինայի համար 1,8 մլրդ եվրո ֆինանսավորման ծավալով նախորդ նմանօրինակ ծրագրին հավանություն է տրվել 2015 թվականին, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս