SpaceX-ը պարտավորագիր է կնքել աշխարհում առաջին զբոսաշրջիկի հետ, որը պտույտ կգործի Լուսնի շուրջը
SpaceX ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ համաձայնագիր է կնքել աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ, որը Լուսնի շուրջը պտույտներ կգործի տեւական առաքելությունների համար նախատեսված հրթիռով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ SpaceX-ը դեպի Լուսին տիեզերական տուրիստների առաջին թռիչքը կկատարի 2019 թվականի կեսերից ոչ շուտ: Ողջ պատմության ընթացքում Լուսնի վրա եղել է ընդամենը 24 մարդ: 1972 թվականից ի վեր, երբ ավարտվեց ամերիկացի աստղանավորդների առաքելությունը, ոչ ոք վայրէջք չի կատարել Երկրի արբանյակի վրա:
«SpaceX-ը պարտավորագիր է ստորագրել աշխարհում առաջին ուղեւորի հետ, որը Լուսնի շուրջը պույտներ կգործի մեր Big Falcon (BFR) հրթիռով: Դա կարեւոր քայլ է այն սովորական մարդկանց օգնելու համար, որոնք երազում են ճանապարհորդել տիեզերքում»,-գրել է ընկերությունը Twitter միկրոբլոգների ցանցում:
Ընկերությունը հավելել է, որ սեպտեմբերի 17-ին կհայտարարի, թե ով է այդ առաջին ուղեւորը, եւ ինչու է նա որոշել թռչել տիեզերք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: