Փաշինյանը Վանեցյանին տանում է իր մոտ՝ անվտանգության նկատառումներով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը:

Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:

Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ: Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս